
Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (GIS) ծառայություններ

Ջրային ռեսուրսների և հիդրոլոգիական ծառայություններ

GIS կրթություն
Մեր GIS վերլուծության ծառայությունները տվյալները վերածում են ռազմավարական գործիքի՝ թույլ տալով տեսնել տարածական կապերն ու օրինաչափությունները, որոնք անտեսանելի են աղյուսակներում և տեքստերում: Սա թույլ է տալիս պատվիրատուներին օպտիմալացնել ռեսուրսները և կայացնել տվյալահեն որոշումներ։
- Գյուղատնտեսություն: Մշակաբույսերի հարմարավետության (suitability) վերլուծություն:
- Քաղաքաշինություն: Քաղաքաշինական սահամանափակումների կիրառմամաբ առանձին տեսակի ենթակառուցվածքների տեղանքի գնահատում:
- Լոգիստիկա: Առաքման երթուղիների օպտիմալացում և ծախսերի կրճատում:
- Պետական հատված: Քաղաքաշինական պլանավորում և կադաստրային տվյալների կառավարում:
- Բնապահպանություն: Էկոհամակարգերի պահպանություն և աղտոտվածության քարտեզագրում:
Մեր հեռահար զոնդավորման լուծումները հնարավորություն են տալիս իրականացնել լայնածավալ տարածքների դինամիկ մոնիթորինգ և օբյեկտիվ վիզուալ հսկողություն՝ առանց տեղանքում ֆիզիկական ներկայության և լոգիստիկ ծախսերի։ Օգտագործելով արբանյակային և ԱԹՍ պատկերները՝ մենք ապահովում ենք տվյալների հավաքագրում և վերլուծություն, ինչը թույլ է տալիս կայացնել օպերատիվ որոշումներ և նվազեցնել ռիսկերը։
- NDVI ինդեքս: Բույսերի առողջության և աճի տեմպերի հեռահար գնահատում:
- Ջրային ոլորտ: Առանձին տարածքներում ձնածածկի դինամիկայի վերլուծություն:
- Անտառային ֆոնդ: Հրդեհային օջախների նախնական գնահատում:
- Հողի խոնավություն: Ոռոգման տարածքների հողի խոնավության գնահատում:
- Աղետների մոնիթորինգ: Հեղեղումների և սողանքների հետևանքների քարտեզագրում:
Մենք իրականացնում ենք ջրհավաք ավազանների և գետերի հոսքերի բարձր ճշգրտության հիդրոլոգիական մոդելավորում՝ կիրառելով միջազգային ստանդարտներին համապատասխանող մասնագիտացված ծրագրային փաթեթներ։ Մեր լուծումները թույլ են տալիս նախագծային կազմակերպություններին լիարժեք պատկեր ունենալ գետավազանների հիդրոլոգիական ռեժիմի վերաբերյալ, ինչն էլ հնարավորություն է տալիս կատարել ճշգրիտ նախագծային աշխատանքներ։
- Էներգետիկա: ՀԷԿ-երի համար ջրի հոսքի գնահատում օպտիմալացում:
- Ջրամատակարարում: Խմելու և ոռոգման ջրի պաշարների բաշխում:
- Ինժեներական նախագծում: Հիդրոինժեներական նախագծերի համար ամբողտական հիդրոլոգիական հետազոտության կատարում:
- Գյուղատնտեսություն: Ոռոգման համակարգերի պլանավորում ըստ տեղանքի:
- Գիտական հետազոտություն: Կլիմայի փոփոխության ազդեցությունը ջրային ոլորտի վրա:
Մենք իրականացնում ենք հեղեղումների ռիսկի 1D/2D հիդրավլիկ մոդելավորում, որը հիմնված է բարձր լուծաչափով տեղագրական տվյալների (DEM/DTM) և տեղումների ինտենսիվության սցենարների վրա։ Այս գործիքակազմը թույլ է տալիս կանխատեսել ջրի տարածման ուղղությունները, խորությունը և հոսքի արագությունը քաղաքային բարդ միջավայրերում՝ նույնականացնելով կրիտիկական ենթակառուցվածքների խոցելիության աստիճանը։
- Վտանգների գնահատում: Ջրհեղեղների հավանականության և ուժգնության գնահատում:
- Պլանավորում: Հեղեղումների դեմ պայքարի ռազմավարական քարտեզների ստեղծում:
- Քաղաքային միջավայր: Քաղաքային միջավայրում ջրհեղեղների ձևավորման մոդելավորում։
- Ապահովագրություն: Ջրային աղետների հետևանքով խոցելի ենթակառուցվածքների գնահատում:
Մենք կարևորում ենք նաև մասնագիտական կարողությունների զարգացումը, ինչ համար ունենք QGIS, ArcGIS Pro, HEC-RAS և Geoogle earth engine ծրագրերի մասնագիտացված դասընթացներ՝ սկսնակներից մինչև փորձառու մասնագետների համար:
- Գործնական ուսուցում: Աշխատանք իրական նախագծերի և տվյալների բազաների հետ:
- Գործիքների տիրապետում: Առաջատար GIS և հիդրոլոգիական ծրագրային փաթեթների ուսումնասիրություն:
- Քարտեզագրում: Վերջնական (web և ստատիկ) քարտեզների պատրաստում:
- Տարածական վերլուծություն: Տվյալների մշակման և վիճակագրական մեթոդների կիրառում: